Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ

PanARMENIAN.Net -
Թուրքական Բուրսա քաղաքում հունվարի 4-14 ընթացող շախմատի Աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 4,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ:



Խաղարկվել են հետեւյալ պարտիաները`



Մերտ Էրդօղդու - Լեւոն Արոնյան - 0,5:0,5

Մուսթաֆա Յալմազ - Վլադիմիր Հակոբյան - 0:1

Կան Էմրե - Գաբրիել Սարգսյան - 0:1

Էսեն Բարիս - Արման Փաշիկյան - 0:1



3 տուրերի արդյունքում հայ շախմատիստները 2 հաղթանակ ունեն (Իսրայել, Թուրքիա) եւ մեկ պարտություն (Ադրբեջան): Այդպիսով, Հայաստանը գլխավորում է աշխարհի առաջնության մրցաշարային սանդղակը, իսկ Թուրքիան միավոր չունի եւ վերջին` 10-րդ տեղն է զբաղեցնում: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, երրորդում` Ադրբեջանը:



4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Բրազիլիայի հավաքականի հետ, որը մրցաշարային սանդղակում 8-րդ տեղն է զբաղեցնում:



Աշխարհի թիմային առաջնություն

ՖԻԴԵ-ն շախմատի Աշխարհի թիմային առաջնությունն անցկացնում է 1985-ից: Դրան մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են շախմատային օլիմպիադաների եւ թիմային մայրցամաքային առաջնությունների արդյունքներով: Առաջնությունն ընթանում է շրջանային համակարգով: Առաջին մրցաշարի ժամանակ հանդիպումներն ընթացան 6 տախտակներով, իսկ հաջորդիվ` 4 տախտակներով: Առաջին չորս առաջնությունների անցկացման վայր ընտրվեց շվեյցարական Լյուցերն քաղաքը, հետագայում որոշվեց մրցություններն անցկացնել զանազան քաղաքներում: 2001-ին առաջնությունը կայացավ Երեւանում: Հայաստանի ազգային հավաքականը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին բրոնզե մեդալակիր է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---