8 հունվարի 2010 - 16:55 AMT
«Հատիսի» գլխավոր մարզիչ. «Նադեժդայի» հետ պատասխան հանդիպմանը մենք կփորձենք լավ խաղալ


Հունվարի 7-ին երեւանյան «Հատիս» բասկետբոլային ակումբը 2009-2010թթ. Եվրոպայի Գավաթի 1/16-ում առաջին խաղն անցկացրեց Օրենբուրգի «Նադեժդայի» (Ռուսաստան) հետ եւ 69:80 հաշվով պարտություն կրեց: Խաղից հետո «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասաց, որ իր սաները որպես զբոսաշրջիկ չեն մեկնելու Օրենբուրգ: «Մենք մեկ շաբաթ ունենք եւ պատրաստվելու ենք պատասխան խաղին: Մենք հյուրընկալվելիս հաղթելու փորձ ունենք, այդպես մենք Թուրքիայում պարտության մատնեցինք «Բեշիքթաշին»: «Նադեժդան» շատ ավելի ուժեց է «Բեշիքթաշից», բայց մենք կփորձենք լավ խաղալ»,- ասաց Ղազանչյանը:

Իսկ «Նադեժդայի» ավագ մարզիչ Յուրի Կարանդաշովը նշեց, որ իրենք նույնպես կփորձեն լավ խաղալ: «ՖԻԲԱ հավաթում մեր խնդիրը որքան հնարավոր է շատ անցնելն է: Մեր առջեւ նպատակ է դրված 3-րդ տեղը զբաղեցնել Ռուսաստանի առաջնությունում եւ Ռուսաստանի Գավաթում»,- ասաց Կարանդաշովը:

Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Օրենբուրգում: