Մ. Սաակաշվիլին մտադիր չէ երրորդ անգամ եւս մասնակցելու Վրաստանի նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Վրաստանի այժմյան նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր չէ երրորդ անգամ պայքարել երկրի ղեկավարի պաշտոնը գրավելու համար: Այս մասին հայտնել է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ , խորհրդարանի պատգամավոր Կոբա Խաբազին:

Վրաստանի մի շարք այլ քաղաքագետների կարծիքով, Սաակաշվիլին 2013 թ. հունվարին իր լիազորությունների ավարտից հետո նպատակ ունի գրավելու երկրի վարչապետի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնի համար կառաջարկի իր մտերիմ մարդկանցից որեւէ մեկին, հաղորդում է PCH-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---