11 հունվարի 2010 - 11:43 AMT
ՀՀ ԿԸՀ տվյալներով Երեւանի 10-րդ ընտրատարածքում հաղթել է Արա Սիմոնյանը
Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում ըստ նախնական տվյալների հաղթել է «Ազգային միասնություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը` հավաքելով 7622 ձայն:

Այդ ընտրատարածքում առաջադրված էր երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միասնություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:

Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքէջը, ընտրություններում քվեարկածների ընդհանուր քանակը կազմել է 13380, որոնցից անվավեր է ճանաչվել 438 քվեն:

Երեւանի 10-րդ ընտրատարածքում ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր մանդատը: