11 հունվարի 2010 - 13:01 AMT
Հայաստանը ավելի լուրջ է վերաբերվում Արձանագրությունների վավերացման հարցին


Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացները Հայաստանում եւ Թուրքիայում նման են, սակայն նրանք տարբերվում են կիրառման մեխանիզմով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, տարբերությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն Թուրքիայի, հայկական կողմը միանգամից դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ), որպեսզի պարզի արդյո՞ք համապատասխանում են Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը: «Իրավական տեսակետից, Հայաստանը ավելի լուրջ է մոտենում այդ հարցին», - նշել է նա:

Ընդ որում նա ասել է, որ չի կարող կանխատեսի ՀՀ ՍԴ-ի վերջնական որոշումը:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիայի արձագանքը ՀՀ ՍԴ-ի որոշման վերաբերյալ սենսացիոն կլինի», - ասել է Ռուբեն Մելքոնյանը, եւ ավելացրել, որ ՀՀ ՍԴ-ի որոշումը չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարայի համար ներկայումս առաջնահերթ հարց չի հանդիսանում: