11 հունվարի 2010 - 14:22 AMT
Լավրովի Երեւան կատարած այցի օրակարգում է Ղարաբաղի հարցն ու իրավիճակն Անդրկովկասում


Հունվարի 13-14-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստան` ընդունող կողմի հրավերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Այցի ընթացքում նախատեսվում է Լավրովի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,-ասել է Ա.Նեստերենկոն:

Ըստ նրա, ուշադրության կենտրոնում կլինի կարծիքների փոխանակությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի շարունակման հարցը` ՌԴ-ի կողմից հակամարտության կարգավորման համար ձեռնարկվող միջնորդական ջանքերի համատեքստում: «Նախատեսվում է նաեւ քննարկել երկկողմ համագործակցության ակտուալ արտաքին քաղաքական հարցերն ու իրավիճակն Անդրկովկասում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: