11 հունվարի 2010 - 16:04 AMT
Բեյզադե Օսման. «Մեր ընտանիքն իր գոյության համար պարտական է ֆրանսահայերին»


«Մեր ընտանիքն իր գոյության համար պարտական է ֆրանսահայերին, ովքեր մեզ օգնեցին Թուրքիայից վտարվելուց հետո: Մենք ոչ մի կոպեկ չունեինք, բայց մեր հայ բարեկամներն օգնեցին մեզ: Մի հայուհի հյուրընկալեց մեզ իր առանձնատանը, որտեղ մենք շատ երկար ապրեցինք: Ես չեմ կարող հերքել այն հերոսությունները, որ հայերն արեցին մեզ համար», - թուրքական Hurriyet Daily News թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Աբդուլ Համիդ 2-րդ-ի 80-ամյա թոռ Բեյզադե Բյուլենթ Օսմանը:



Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Օսմանն ասել է. ՙ Ես ճշմարտության կողմնակից եմ: Ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ նույնպես կոտորած, հակամարտություն է եղել, այնուամենայնիվ նրանք կարողացել են երկխոսություն հաստատել: Պետք է պատմությունը թողնել հետեւում եւ նայել դեպի առաջ՚: