11 հունվարի 2010 - 19:03 AMT
«ՀայՌուսգազարդը» մասնակի մարել է կառավարության վարկը


ՀՀ ֆինանսների նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջեւ 2009թ. հոկտեմբերի 16-ին կնքված վարկային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ «ՀայՌուսգազարդի» կողմից 2009թ. տարեվերջին կատարվել է ընկերությանը տրամադրված վարկի մասնակի մարում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: 40 մլն դոլարի կարճաժամկետ բյուջետային վարկն ուղղվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությանը: