11 հունվարի 2010 - 19:33 AMT
Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն հայտնեց Գեորգի Գարանյանի հարազատներին ու բարեկամներին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն հայտնեց հայտնի ջազ-սաքսոֆոնահար, դիրիժոր եւ երգահան Գեորգի Գարանյանի հարազատներին ու բարեկամներին: Գարանյանը վախճանվեց երկուշաբթի օրը կյանքի 76-րդ տարում, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Գեորգի Գարանյանը վախճանվեց Կրասնոդարում սրտի նոպայից: Երաժիշտը Կրասնոդար էր ժամանել, որպեսզի ելույթ ունենար ամենամյա ավանդական համերգի ժամանակ, որը պետք է կայանար հունվարի 13-ին: