12 հունվարի 2010 - 11:48 AMT
Արձանագրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար ՀՀ ՍԴ-ի անդամները հեռացան խորհրդակցական սենյակ


ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներին բաժանվել է Արձանագրությունների վերաբերյալ ՀՅ Դաշնակցության իրավաբանական եզրակացությունը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքերով, ՍԴ-ի 9 անդամները ծաանոթացել են ՍԴ-ն ներկայացրած բոլոր փաստաթղթերի հետ: «Ընթացակարգը Արձանագրությունների վերաբերյալ կընթանա սովորական կարգով: Բոլոր փաստաթղթերը գտնվում են խորհրդակցական սենյակում: Մենք կտեղեկացնենք ձեզ երբ կընդունվի որոշումը նրա հրապարակումից մեկ ժամ առաջ», - ասել է պ-ն Հարությունյանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այժմ որոշում կայացնելու համար ՍԴ-ի բոլոր անդամները հեռացել են խորհրդասենյակ: Թե որքան երկար կտեւի քննարկումը հայտնի չէ:

Սահմանական դատարանը ներկայացնում է դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը, նախագահին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: