12 հունվարի 2010 - 12:42 AMT
Արարատբանկի արժեկտրոնային անվանական պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում


ԵՐԵՎԱՆ, 11.01.2010թ. - 12.01.2010թ.-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային անվանական պարտատոմսերի երրորդ թողարկումը ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Այս թողարկումն ընդգրկում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով եւ 10% տարեկան եկամտաբերությամբ 25,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառեն ARBKB3 բորսայական հապավմամբ, հաղորդում է ֆոնդային բորսայի մամլո ծառայությունը:

Հարկ էնշել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկար պատմություն ունի ֆոնդային բորսայում` բանկի երկրորդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերը եւս ընդգրկված են եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում եւ մարվել են 24.12.2009թ.-ին, իսկ ընկերության սովորական անվանական բաժնետոմսերը ներկայումս թույլատրված են բորսայական առեւտրին (ARBK):

30.09.2009թ.-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալըկազմելէմոտ7.75 մլրդ ՀՀդրամ, իսկընդհանուրակտիվների գումարըգերազանցելէ29 մլրդ ՀՀդրամը:Բանկըձեւավորվելէ 1991 թվականիցՀայաստանիֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում:




ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի 74%-ից ավելին ներկայումս պատկանում է վառելանյութերի մեծածախ եւ մանրածախ առեւտրի բնագավառում գործունեություն ծավալող «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ 25%-ը` Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նրա պաշտոնական www.araratbank.am պաշտոնական կայքից: