12 հունվարի 2010 - 13:10 AMT
ԼՂՀ-ի 160 քաղաքացի, այդ թվում նաեւ կառավարության անդամները համալերեցին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամն այս տարի նշում է իր գործունեության 10ամյակը: Ծրագրված հոբելյանական միջոցառումների շարքը մեկնարկեց Հունվարի 8-ին Արցախում, Ստեփանակերտ քաղաքի Սպայի տանը ԼՂՀ Առողջապահության Նախարարության, , Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարարությանը եւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպված տոնական համերգ ակցիայով, որը կրում էր «Փրկիր մեկ կյանք» խորագիրը` մասնակցությամբ Հայաստանի եւ Ղարաբաղի երգիչ երգչուհիների, ստեղծագործական խմբերի: Այս ամսաթիվը պատահականորեն չէր ընտրված: ՀՀ կառավարության որոշման համաձայն Հունվարի 8-ը հայտարարվել է «Դոնորի օր»:

Նույն օրը, մինչ համերգային ծրագրի մեկնարկը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի անձնակազմը եւ մասնակից երգիչ երգչուհիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ղարաբաղյան պատերազմի զոհերին` ծաղկեպսակ դնելով ազատամարտիկներ հիշատակին նվիրված հուշարձանին:

6 ժամ շարունակ ընթացող համերգին հնչեցին բազմաթիվ կատարումներ եւ հարյուրավոր մարդիկ ներկա գտնվեցին միջոցառմանը, որոնցից 160-ը կամավոր կերպով մասնասնակցեցին դոնորագրմանը: Կամավորագրվողների թվում էին նաեւ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի Թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, Մշակույթի եւ Երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Դոնորագրումն Արցախում առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է: 2002-2004 թթ-ին էլ է այստեղ 2 դոնորագրում կազմակերպվել, որի արդյունքում ռեեստրի 15.000-ից ավել դոնորնորի շարքերը համալրել են 805 արցախցի կամավորներով: Վերոնշյալ դոնորագրումների ընթացքում պատվիրակությունն առաջնորդում էր Հիմնադրամի Պատվավոր Նախագահ տիկին Բելլա Քոչարյանը:

«Ոսկրածուծի դոնորների Հայկանակ Ռեսստր» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ իրականացվող ազգանվեր եւ մարդասիրական գործի համար ԼՂՀ Կառավարության կողմից արժանացվ պատվոգրի:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամի գործունեության նպատակը լեյկեմիայով եւ արյան այլ մահացու հիվանդություններով տառապող հայազգի եւ օտար հիվանդների կյանքի փրկությունն է` ոսկրածուծի կամ արյան ցողունային բջիջների փոխպատվաստման ճանապարհով:
Կարեւորագույն եւ առաջնային նպատակներից էր Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի ստեղծումը եւ այն գերժամանակակից սարքավորումներով հագեցնելը: