Իրաքի փախստականների համար ՀՀ Արարատի մարզում կգործի Մանկական կրթայան կենտրոն

PanARMENIAN.Net - Ս.թ. հունվարի 13-ին, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում (Անդրանիկի 2) Դարբնիկ գյուղի մանկական կրթայան կենտրոնի բացումը:



Կենտրոնը հիմնվել է «Մշակութային ադապտացում կրթության միջոցով -2» ծրագրի շրջանակներում եւ ծառայություններ է մատուցելու իրաքահայ

գաղթականներին:



Ծրագիրն իրականացրել են Սեյվ դը չիլդրեն եւ Առաքելություն Հայաստան կազմակերպությունները` ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների եւ միգրացիայի վարչության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում ապաստանած իրաքահայ գաղթական երեխաների, երիտասարդների եւ նրանց ծնողների կրթությանը, մշակութային ադապտացմանն ու կենսապայմանների բարելավմանը:



Միջացառմանը ներկա կգտնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ կրթության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ եւ այլոք:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---