12 հունվարի 2010 - 14:49 AMT
Գեորգի Գարանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում


Հայտնի ջազ-սաքսոֆոնահար, դիրիժոր եւ կոմպոզիտոր Գեորգի Գարանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարրի 14-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, նա կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովի գերեզմանատանը: Գարանյանը մահացավ կյանքի 76-րդ տարում Կրասնոդարում, ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն է հաղորդել Գարանյանի մամլո քարտուղար Օլգա Լիժնիկը: Ըստ նրա, հուղարկավորության հստակ ամսաթիվը ճշտվում է: