12 հունվարի 2010 - 16:34 AMT
Կրթության նախարարություն. Ջեռուցման բացակայության պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակ կլինեն մինչեւ փետրվարի 1-ը
Ջեռուցման բացակայության պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակ կլինեն մինչեւ փետրվարի 1-ը, հաղորդեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսում:

«160 մանկապարտեզներից Երեւանում ջեռուցվում են միայն 52-ը: Աշխատանքի միասնական գրաֆիկի ներմուծման նպատակով Կրթության նախարարությունը որոշում ընդունեց, որի համաձայն երկրի նախադպրոցական հաստատությունները կսկսեն աշխատել փետրվարի 1-ից»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, 2010-ին ծրագրվում է 30 նոր մանկապարտեզներ բացել Հայաստանի մարզերում, իսկ 2009-ին նախադպրոցական կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում բացվեցին 22 մանկապարտեզներ: