Վրաստանից Հայաստան է ներմուծվել 1244 տոննա ցիտրուսային կուլտուրաներ

PanARMENIAN.Net - Այս ժամանակաշրջանում Վրաստանը ինը երկրներ է արտահանել 47 770 168 կգ ցիտրուսային մրգեր, որոնց կազմում Հայաստանին բաժին է հասել 1244566 կգ, հայտնում է ,GHNե-ը:



Տեղեկատվական աղբյուրի համաձայն, ամենամեծ քանակը բաժին է հասել Ուկրաինային, ուր ուղարկել են 41 004 081 կգ: Երկրորդ տեղում է Ադրբեջանը, ուր ընթացիկ ժամանակաշրջանում ուղարկվել է 3 526 566 կգ ցիտրուսային կուլտուրաներ, Բելառուս է ուղարկվել 130 3667, Ղազախստան` 294 806 կգ, իսկ Քուվեյթ` 204 818 կգ:



Վրաստանում հաջորդ ժամանակաշրջանում ծրագրել են սկսել վաղահաս մանդարինի տնկումը, ինչն էլ կնպաստի գյուղատնտեսության այս ճյուղի զարգացմանը: Այս տարվա նորամուծությունը նաեւ այն է, որ ցիտրուսային կուլտուրաների արտահանումն իրականացվել է վրացական պիտակներով եւ ժամանակակից փաթեթավորմամբ:



Այս ժամանակաշրջանում Հայաստանում մեկ կիլոգրամ մանդարին կարելի է ձեռք բերել 1 կգ 350 դրամով, նարինջ` 1 կգ 650 դր, կիտրոն` 1 հատը 150 դր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---