«Շիրակը» հավաքներ է անցկացնում հայրենի Գյումրի քաղաքում

PanARMENIAN.Net -
«Շիրակ» ֆուտբոլի ակումբը, որը Հայաստանի 2009 թվականի առաջնությունում գրավեց 6-րդ տեղը, արդեն 2009 թվականի դեկտեմբերի 14-ին սկսեց պատրաստվել 2010թ. սեզոնին:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հաղորդեց, որ ակումբն իր հավաքներն անց է կացնում Գյումրիում: «Շիրակը« լքել են պաշտպաններ Հովհաննես Դեմիրճյանը, Ֆելիքս Խոջոյանը, որն ակումբում է մնացել որպես երկրորդ մարզիչ, կիսապաշտպաններ Արարատ Հարությունյանն ու Հենրիկ Բատիկյանը»,-ընդգծել է գլխավոր մարզիչը:



Ըստ Բիչախչյանի, Անդրանիկ Բարիկյանը (հարձակվող) հանդես կգա Բեյրությում: «Այժմ ակումբում մարզվում են երիտասարդ ֆուտբոլիստներ «Շիրակ-2»-ից, կստորագրենք նրանց հետ պայմանագիր, թե ոչ, հայտնի կդառնա հավաքներից հետո»,-հավելել է «Շիրակի» գլխավոր մարզիչը:

«Շիրակ»

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1958 թվականին Լենինականում (Գյումրի): Մինչ այդ քաղաքում արդեն կար մեկ թիմ, որի անվանումները պարբերաբար փոխվել են («Սպարտակ», «Դինամո», «Ստրոիտել» եւ վերջում «Կրասնոե զնամյա»): «Շիրակը» հիմնվել է քաղաքապետարանի կողմից: Թիմը գոյատեւում է ղեկավարության հաշվին եւ հանդես էր գալիս Լենինականի /Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Մարզադաշտն ու ակումբը քաղաքապետարանի սեփականությունն են հանդիսանում: Առաջնության մասնակիցների թվում լինելու ընթացքում, «Շիրակը» գործնականում խաղացել է ԽՍՀՄ-ի միայն երկրորդ լիգայում: 1991 թվականին թիմն իր հովանավորության տակ վերցերց Գյումրու մի խումբ էնտուզիաստների: ԽՍՀՄ այն առաջնությունում, որը վերջինը դարձավ ինչպես «Շիրակի», այնպես էլ ԽՍՀՄ առաջնության պատմության մեջ, թիմը գրավեց 2-րդ տեղը հանրապետական գոտու երկրորդ լիգայում: «Շիրակը» Հայաստանի չեմպիոն է եղել 1992, 1994, 1995, 1999թթ., Հայաստանի արծաթե մրցանակակիր 1993, 1995/96, 1997, 1998, 2002թթ., 2000 եւ 2003 թթ. Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր է, Հայաստանի սուպերգավաթակիր (1997, 2000, 2003թթ.):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---