ՀԱԿ-ը մտադիր է բողոքարկել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն Եվրոպական դատարանում

ՀԱԿ-ը մտադիր է բողոքարկել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն Եվրոպական դատարանում PanARMENIAN.Net - «Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ ընտրություններում Հայաստանի իշխանությունները, ապահովելու համար իրենց թեկնածուի հաղթնակը, օգտագործեցին սպառնալիքներ եւ տեղեկատվական ապաշրջափակում»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:



Ըստ Զուրաբյանի, անցած ընտրություններում իշխանություններն ամեն ինչ արեցին, հեռու պահելու համար ժողովրդին ընտրական գործընթացից: «Այդ նպատակի համար Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ փոխեց ընտրությունների օրը` նշանակելով ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ»,-ասել է ՀԱկ համակարգողը:



Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը ավելի շուտ չէր բարձրացնում ժամկետների մասին հարցը` Զուրաբյանը նշել է, որ այդ պահին նրանք պայքարում էին Նիկոլ Փաշինյանին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու համար: «Սակայն այժմ մենք բավարար իրավական հիմք ունենք ապօրինի անցած ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար` հավելելով բոլոր այն խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների օրը»,-ասել է Զուրաբյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ ՀԱԿ-ը չի ճանաչում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եւ մտադիր է բողոքարկել դրանք երկրի բոլոր դատական ատյաններում` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:



Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում, ՀՀ ԿԸՀ նախնական տվյալներով, հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, որը հավաքել է 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածուներ առաջդրվել էին երեք թեկնածուներ` Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ կալանավայրում գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---