ՀՀ ԿԲ. Գրանցվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի նոր` «Մարալիկ» մասնաճյուղը

PanARMENIAN.Net -
Կենտրոնական բանկը գրանցել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի նոր` «Մարալիկ» մասնաճյուղը, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, նոր մասնաճյուղը գրանցվել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի 2009 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ:



Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ստեղծվել է 1996 թ. Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում` եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով: Սկզբնական շրջանում բանկի գործունեությունն ուղղված էր Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորմանը:

2006 թ. սեպտեմբերին CREDIT AGRICOLE ֆրանսիական բանկային խումբը ձեռք բերեց Հայգյուղփոխբանկ (ACBA բանկ) բաժնետոմսերի 28 %-ը եւ ACBA բանկը վերանվանվեց «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ: Ներկայում բանկը տրամադրում է բանկային բազմատեսակ ծառայություններ, SWIFT վճարահաշվարկային համակարգի անդամ է, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ եւ տեղական ,ArCaե քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, ինչպես նաեւ գյուղատնտեսական բանկերի միջազգային կոնֆեդերացիայի CICA Հայաստանի բանկերի միության անդամ:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն Visa International ընկերակցությունից ստացել է լիիրավ անդամության (Principial Membership Licence) եւ առեւտրի ու սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր:

Բանկն ունի 36 մասնաճյուղ (ներառյալ գլխավոր գրասենյակը), որոնցից 6-ը Երեւանում է, մյուս 10-ը` Հայաստանի մարզերում: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրենը Ստեփան Գիշյանն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---