2010 թ. միջազգային «Վիշեգրադյան կրթաթոշակ» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրելու հարավկովկասյան երկրներին

PanARMENIAN.Net -
«Վիշեգրադյան կրթաթոշակ» միջազգային հիմնադրամը Վիշեգրադի խմբի երկրներում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում գիտության զարգացման նպատակով հայտարարել է նոր ուսումնական ծրագիր:



Ծրագիրը նախատեսում է մոտավորապես 400 կրթաթոշակի տրամադրում Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Վրաստանի, Հունաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի գիտնականներին ու համալսարաններին: Ընտրված գիտնականները յուրաքանչյուր ուսումնական կիսամյակ 2010 թ. ընթացքում ստանալու են 2300 եվրո, իսկ հյուրընկալող համալսարանը` 1500 եվրո:







Վիշեգրադի խումբ

Վիշեգրադի խմբի երկրներն են` Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը եւ Սլովակիան: Վիշեգրադի խումբը կազմավորվել է 1991 թ. փետրվարին, նպատակն էր` խմբի անդամ երեք երկրների` Հունգարիայի, Լեհաստանի եւ Չեխոսլովակիայի միջեւ փոխօգնության հաստատում` եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներում ներգրավվելու գործընթացում: Չեխոսլովակիայի փլուզումից հետո Վիշեգրադի եռյակը դառնում է քառյակ. այդ քառյակի բոլոր երկրները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ադամ են:

«Վիշեգրադյան կրթաթոշակ» միջազգային հիմնադրամ

«Վիշեգրադյան կրթաթոշակ» միջազգային հիմնադրամը սկզբնավորվել է 2000 թ.` Վիշեգրադի խմբի երկրներում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում գիտության զարգացման նպատակով:

Ներկայում հիմնադրամը տնօրինում է 3 մլն եվրոյի, իսկ եկող տարի այդ գումարը կավելանա մինչեւ 5 մլն եվրո:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---