Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կստեղծվի Համագործակցության խորհուրդ

PanARMENIAN.Net - «Մենք հույս ունենք, որ 2010 թ-ը տնտեսության աճի տեսակետից բացառիկ կլինի», - ելույթ ունենալով Մոսկվայի Ritz-Carlton հյուրանոցում թուրք գործարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նրա խոսքերով, Թուրքիան բավարարվածությամբ հետեւում է, թե ինչպես Ռուսաստանը սկսում է դուրս գալ ճգնաժամից:



Նա նաեւ նշել է, որ բոլոր տնտեսական ցուցանիշները դրական են կանդրադառնան երկու երկրների առեւտրին: Էրդողանը հայտարարել է, որ երկրները Համագործակցության խորհրդի ստեղծման շեմին են: «Խորհրդի ստեղծումը մեր երկրների հարաբերություններում կլինի նոր դարաշրջանի սկիզբ», - ընդգծել է Էրդողանը, հաղորդում է TRT-Russian-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---