6 փետրվարի 2002 - 22:35 AMT
ՍԱՆ-ՊԱՈՒԼՈՒՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ
Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» կինոնկարը, որը նկարահանվել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում, բրազիլական Սան- Պաուլու քաղաքում կայացած միջազգային փառատոնում, ընդգրկվել է լավագույն ֆիլմերի հնգյակում: «Ազգ» թերթի տվյալներով, այդ փառատոնը, որը անցկացվում է 25 տարի շարունակ, ամենահեղինակավորներից մեկն է Լատինական Ամերիկայում: Հայ-ամերիկյան «Հերոստրատ» կինոնկարը մասնակցել է փառատոնին կազմակերպիչների հրավերով: Սա առաջին հայ-ամերիկյան կինոնկարն է: Փառատոնում ցուցադրվել են կինոնկարներ տասնյակ երկրներից: Առաջին փուլից հետո ընտրվել են 17 լավագույն լիամետրաժ, վավերագրական եւ կարճամետրաժ կինոնկարներ: Երկրորդ փուլում, դրանց թվից ընտրվել են հինգ լավագույնները` հայկական, բրազիլական, գերմանական, կանադական եւ հարավսլավական կինոնկարները: Երկժամանոց «Հերոստրատ» կինոնկարի նկարահանումները ֆինանսավորել է ամերիկյան կողմը: Ստեղծագործական խմբի անդամները եւ դերասանները հայեր են: Որոնք են` Հովիկ Բաբախանյանը, Վլադիմիր Մսրյանը, Շաքե Թուխմանյանը, Ժան Նշանյանը եւ ուրիշներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: