Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջեւ հավակնոտ նպատակներ են դնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան իրենց առջեւ հավակնոտ նպատակներ են դնում: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:



«Ռուս-թուրքական հարաբերությունները վերելք են ապրում: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Չնայած, որ անցյալ տարին դյուրին չէր, մեր հարաբերությունների համար այդ տարին հաջողված էր: Մենք հաջողությամբ զարգացնում էինք առեւտրատնտեսական համագործակցությունը, որը, չնայած ծավալների որոշակի անկմանը, այնուամենայնիվ, միանգամայն նշանակալից է, եւ անգամ հավակնոտ նպատակներ են դրված մոտ ապագայի համար»,- նշեց ՌԴ նախագահը:



Նրա խոսքով, Ռուսաստանը հուսով է, որ Էրդողանի ներկայիս այսի ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան եւս մեկ քայլով առաջ գնալ, որպեսզի ամրապնդեն երկու երկրների միջեւ հարաբերությունները:



Թուրքիայի վարչապետն իր հերթին նշեց, որ երկու երկրների հարաբերությունները վերջերս գագաթնակետին են հասել: «Այդ հարաբերությունների ուղղությունների դիվերսիֆիկացում է դիտվում: Քաղաքական, տնտեսական, պաշտպանական առումով նպատակուղղված համագործակցություն է զարգանում»,- ասաց Էրդողանը:



«Դուք ճիշտ նշեցիք, որ էներգետիկայի ոլորտը շատ կարեւոր նշանակություն ունի: Այդ առումով մեզ մոտ օրինակելի համագործակցություն է նկատվում: Մենք հավատում ենք, որ կկարողանան բազմազան համագործակցություն զարգացնել զանազան ուղղություններով. ոչ միայն բնական գազի, այլեւ նավթի, նավթամթերքի ոլորտում հնարավորությունների մի ամբողջ շարան կա»,- ընդգծեց Էրդողանը` ավելացնելով, որ երկկողմ համագործակցության մեջ շատ կարեւոր քայլեր են սպասվում ինֆրակառույցի ստեղծման եւ կառուցման ոլորտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---