ՀՅԴ Արձանագրությունները չեն կարող վավերացրվել այս տեսքով

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ հայտարարությունը, որտեղ մեկնաբանել է ՀՀ ՍԴ որոշումն այն մասին, որ Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: ՀՅԴ հայտարարության մեջ նշվում է, որ, որ ՀՀ ՍԴ-ն բավարար հիքմեր ուներ` Արձանագրությունները Սահմանդրությանը չհամապատասխանող համարելու համար:



«Հայաստանում, եւ սփյուռքում ազգային-պետական շահերը վտանգող արձանագրությունների դեմ ծավալված ընդվզումը օր օրի տալիս է իր դրական արդյունքը: Առաջին փաստն այն է, Սահմանադրական դատարանը իր արտահայտած իրավական դիրքորոշումների մեջ արձանագրությունների առարկա է ամրագրել բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ ընդհանուր, փաստացի սահմանի բացումը: Բացի այդ, Սահմանադրական դատարանն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել Հայաստանի Հնարապետության կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:



Անդրադառնալով ՍԴ որոշմանը` Ռուստամյանը առանձնացրել է հետեւյալ կետերը` արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ Հայաստանի Հանարպետությունը չի կարող ստանձնել երրորդ երկրին վերաբերող որեւէ պարատավորություն: Սա Արցախի հարցով:



Հայոց Ցեղասպանության հետ կապված` Հայաստանի կողմից ստանձնվելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել ՀՀ սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:



«ՀՅ Դաշնակցությունը, կարեւորելով այս իրավական գնահատականները, հաստատում է, որ դրանք կարող են լիարժեքորեն չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում Սահմանադրական դատարանի այս որոշման ուժով, միջազգային իրավունքին համապատասխան, վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների»,-ասվում է հայտարարության մեջւ: :



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: --



Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:



1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:



Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---