Բաքուն շարունակում է հայ ժողովրդի դեմ ատելության սերմեր ցանել

PanARMENIAN.Net - Որքան էլ զարմանալի լինի «Արեւմտյան ադրբեջանցիների եւ Երեւանի տարագրված կառավարության» միության ստեղծման մասին հայտարարությունները, հարկ է նշել, որ միջազգային հասարակայնությունը եւ իրեն հարգող յուրաքանչյուր կառույց հազիվ թե լուրջ վերաբերվի այդ նախաձեռնությանը կամ ընդհանրապես դրանով կզբաղվի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը :



««Արեւմտյան ադրբեջանցիների միության» ստեղծման գաղափարը մի միտք է հետապնդում` ադրբեջանցիների հոգիներում ատելություն սերմանել, նրան տալ այն գաղափարը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը «զավթիչներ են», որոնք , իբր, ադրբեջանցի ժողովրդին զրկել են բնակատեղից», - ասել է քաղաքագետը: Նրա խոսքերի համաձայն, դա ադրբեջանական քարոզչության հին մեթոդ է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---