Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումը կանցկացվի հունվարի վերջին` Երեւանում13 հունվարի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հունվարի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:Նախարար Գուրգեն Սարգսյանըողջունելովդեսպանին նշեց, որ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտում կան մի շարք ծրագրեր, որոնց համատեղ իրականացումը կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը: Դեպսանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մասնավորապես նշվեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար Ասիական զարգացման բանկը հայտարարել է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին, որից մոտ 60 մլն դոլարը կհատկացվի այս տարի: Նախարար Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ անցած տարեվերջին հայտարարվել է ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի նախագծային աշխատանքների իրականացման մրցույթ: Նախագծային աշխատանքների փաթեթներնանդեն ներկայացվել են, եւ դրանք ներկայումս գնահատման փուլում են: Փաթեթների գնահատումից հետո կհայատրարավի շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Առաջին փուլով նախատեսվում է վերակառուցել Երեւան-Աշտարակ միջպետական ճանապարհահատվածը, եւ ճանապարհային անվտագնությանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարել Երեւան-Արարատ ճանապահի վրա:Նախարարը նշեց, որ այս տարի կավարտվեն նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության ամբողջ աշխատանքները: Դեսպանը Սեյեդ Ալի Սաղաիյանը հայտնեց, որ Հայաստանի ճանապարհաշինության, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաեւ իրանական կազմակերպությունները: Դեսպանը չբացառեց, որ ավտոմայրուղու որոշ հատվածների ֆինանսավորման համար կմասնակցեն նաեւ իրանական բանկերը: ԱնդրադարնալովԻրան-Հայաստաներկաթուղու կառուցմանը, նախարար Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ հունվարին կհայտարարվի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների իրականացման մրցույթ եւ ամենայն հավանականությամբ ապրիլին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որից հետո կսկսվեն այդ աշխատանքները: Նշվեց, որ Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար Ասիական զարգացման բանկն արդեն տրամադրել 1 մլն դոլարի դրամաշնորհ: Դեսպան Ս.Ա.Սաղաիյանը կարեւորելովիրականացվող ծրագրերը նշեց, որ իրանական կողմը հետամուտ է լինելու դրանց իրականացմանը: Հանդիպման վերջում երկու կողմերի միջեւ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն անցկացնել հունվարի վերջին` Երեւանում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |