Մոսկվայում բացահայտվել է Հայաստանի քաղաքացու սպանությունը13 հունվարի 2010 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի միլիցիայի աշխատակիցները բացահայտել են 28-ամյա հայաստանցու սպանությունը, որի դին հայտնաբերվել էր նախօրեին Նոր Արբատում գտնվող գրասենյակներից մեկում: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ հայաստանցի` զոհվածի 33-ամյա ծանոթը: Ինչպես պարզել է միլիցիան, նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 33-ամյա հանցագործը դանակով երկու հարված է հասցրել նրան, հաղորդում է «Ռոսբալտը»: 28-ամյա տղամարդն աշխատում էր Մոսկվայում որպես աշղեկ եւ ղեկավարում էր շինարարների բրիգադը, որոնք զբաղվում էին տարբեր տարածքների վերանորոգմամբ: Նոր Արբատի թիվ 17 տանն էր գտնվում բրիգադի հերթական օբյեկտը, որտեղ էլ հայտնաբերվել է սպանվածի մարմինը: Փորձագետները պարզել են, որ աշղեկը մահացել է դանակով հասցրած երկու հարվածներից` կրծքին եւ մեջքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա |