Հայաստանը միջազգային մակարդակով չի զբաղվում իր փախստականների հարցերով13 հունվարի 2010 - 21:20 AMT PanARMENIAN.Net - «Գրեթե բոլոր հայ փախստականներն Ադրբեջանից, որոնք բնակվում են Հայաստանում, մեկ հիմնական խնդիր ունեն` սեփական կացարանի հարցը»,-նշել է Ադրբեջանում հայերի ջարդերի ականատես, բաքվեցի փախստական Էլեոնորա Ավետիսովան Երեւանում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, բազում փախստականներ մինչ օրս բնակվում են հանրակացարաններում կամ գործարանների տարածքում եւ չեն կարող սեփականաշնորհել տարածքը: Իր հերթին Բաքվի ողբերգական իրադարձությունների ականատես Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ իրենք բազմիցս են դիմել պետական ատյաններին հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար` Ադրբեջանում կորցրած գույքի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով: «Փոխարենը պետական այրերը խորհուրդ են տալիս մեզ ընդունել ՀՀ քաղաքացիություն: Դա սխալ է, քանի որ մեր խնդիրներն այդպիսով չեն լուծվում»,-ասել է Խաչատրյանը: Նա նաեւ հայտարարել է, որ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ցանկանում արծարծել իր փախստականների հարցը միջազգային ատյաններում, այն դեպքում, երբ Ադրբեջանն արհեստականորեն ոչնչից ստեղծեց այսպես կոչված «Խոջալուի խնդիրը»: Պատասկանեխով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե պատրաստ են արդյոք հայ փախստականներն որպես փոխահատուցում հողատարածքներ ստանալ ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքներում` Խաչատրյանը նշել է, որ շատերը կհամաձայնվեն եւ հաճույքով տեր կկանգնեն այդ հողերին: Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց: Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցենլ` «մաքրելով» քաղաքը հայերից: 1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |