«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ -ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի որոշման համաձայն, դադարեցվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ -ի թիվ 84 մասնաճյուղի գործունեությունը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:



ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ «ԻԴՐԱՄ» ՓԲԸ-ին տրամադրվել է դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության արտոնագիր:



«ՎՏԲ-Հայաստան բանկը հիմնադրվել է 1923 թվականին` խնայողությունների ներգրավման եւ բնակչության լայն շերտերին սպառողական վարկերի տրամադրման նպատակով: Մինչեւ 1993 թվականը բանկը մտնում էր ԽՍՀՄ Պետական Խնայողական Բանկի կազմի մեջ, այնուհետեւ սկսեց գործել որպես Հայաստանի մասնագիտացված Խնայողական բանկ:



2006 թվականի հունիսի 20-ին "Հայխնայբանկը" վերանվանվել է "ՎՏԲ-Հայաստան Բանկի":



2007թ. հուլիսի 25-ին ՎՏԲ-ն "Mika Armenia Trading" LTD կազմակերպությունից ձեռք բերեց 30% հանած մեկ բաժնետոմս եւ դարձավ իր դուստր բանկի` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետեր:



Fittch Rating միջազգային վարկանիշային կազմակերպությունը 2006թ. Հոկտեմբերին ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է BB վարկանիշ «Կայուն» կանխատեսմամբ, 2007թ. Հոկտեմբերի 26-ին Fitch Rating-ը ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է BB «Positive» վարկանիշ, իսկ 2008թ. հուլիսի 9-ին բանկին շնորհել է BB+ «Stable» վարկանիշ :



Բանկը Visa International միջազգային վճարա-հաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ է:

Բանկն ունի 78 մասնաճյուղ, որոնցից 31-ը Երեւանում, մնացածը` Հայաստանի բոլոր մարզերում:



«ԻԴՐԱՄ» մշակվել եւ հիմնադրվել է 2003 թ.: Այն էլեկտրոնային համակարգ է, որը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել ինտերնետային միջավայրում: Այս համակարգը ինտերնետային կապից օգտվողներին հնարավորություն է տալիս տարատեսակ ծառայությունների համար օն-լայն փոխանցումներ կատարել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---