14 հունվարի 2010 - 18:37 AMT
«Ռենեսան»` Արարատբանկ ԲԲԸ պարտատոմսերի երրորդ թողարկման շուկա ստեղծող
ԵՐԵՎԱՆ, 14.01.2010թ. - 15.01.2010թ.-ից «ՌԵՆԵՍԱ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը ֆոնդային բորսայի անդամ է հանդիսանում 2002թ.-ի հունվարից, շնորհվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի երրորդ թողարկման շուկա ստեղծողի կարգավիճակ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի այսթողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանականարժեքով, արժեկտրոնի տարեկան 10% եկամտաբերությամբ 25,000 պարտատոմսեր, որոնք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակվել են այս տարվա հունվարի 12-ից, ընդգրկվելով Bbond ցուցակում (ARBKB3), եւ ենթակա են մարման 27.06.2011թ.-ին:

Շուկա ստեղծողի կարգավիճակում ՌԵՆԵՍԱ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ, երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը եւ ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն: Հարկ է նշել, որ ՌԵՆԵՍԱ-ն շուկա ստեղծողի դերում հանդես է եկել նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի երկրորդ թողարկման համար, որը մարվել է 2009թ.-ի դեկտեմբերին:

30.09.2009թ.-ի դրությամբԱՐԱՐԱՏԲԱՆԿԻընդհանուր կապիտալըկազմելէմոտ7.75 մլրդ ՀՀդրամ, իսկընդհանուրակտիվների գումարըգերազանցելէ29 մլրդ ՀՀդրամը:Բանկըձեւավորվելէ 1991 թվականիցՀայաստանիֆինանսական շուկայում գործող Հայկապբանկ-ի վերակազմավորման արդյունքում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի 74%-ից ավելին ներկայումս պատկանում է վառելանյութերի մեծածախ եւ մանրածախ առեւտրի բնագավառում գործունեություն ծավալող «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ 25%-ը` Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկին:

NASDAQ OMX-ը աշխարհիամենախոշորբորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարինսկանդինավյաներկրներում գործող OMX բորսայականօպերատորըձեռք էբերելՀայաստանիՖոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: