Նաիրա Զոհրաբյան. «Եվրանեստի» շրջանակներում չի կարող քննարկվել Արցախի խնդիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ն Երեւանի ժամանակով 17:00-ն Բրյուսելում սկսվել է «Եվրանեստ» - «Արեւելյան համագործակցություն» ծրագրի խորհրդարանային վեհաժողովի ձեւավորման աշխատանքային խումբի նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:



Նրա խոսքերով, այդ հանդիպման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչը կհայտնի Հայաստանի դիրքորոշումը այն մասին, որ ՀՀ-ը ողջունում է «Արեւելյան համագործակցության» ծրագրի շրջանակներում այդպիսի խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը:



Տ-ն Զոհրաբյանը նշել է, որ «Եվրանեստը» չի կարող հարթակ հանդիսանալ ղարաբաղյան խնդրի քննարկման համար: «Եթե ղարաբաղյան խնդիրը քննարկվի «Եվրանեստի» ձեւաչափում , ապա նրա աշխատանքը դատապարտված է ձախողման», - նշել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---