Արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր են ստացել 238 բռնադատված քաղաքացիներ

PanARMENIAN.Net - 2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:



Բռնադատված քաղաքացիներինարտոնյալ պայմաններով բյուջետայինվարկերիտրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: 2009 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ նշված վարկային ծրագրի շրջանակներում 238 քաղաքացու տրամադրվել է 894 մլն 847 730 ՀՀ դրամ գումարով վարկ:



Վարկերը տրամադրվումեն բնակարանիգնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամանավարտբնակելիտանշինարարությունն ավարտինհասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով: Նշված բյուջետային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---