Արձանագրությունների վավերացման գործում ՀՀ ղեկավարության դիրքորոշումը փոխվել է15 հունվարի 2010 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուտափույթ դրական եզրակացությունը խոսում է այն մասին, որ վավերացման գործում Հայաստանի վրա միջազգային ճնշումն աճել է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, նախքան ՍԴ վճիռը Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՀՀ-ն Արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիաից հետո: «Սակայն ՍԴ այս որոշումը խոսում է այն մասին, որ իշխանությունների դիրքորոշումը փոխվել է: Ինչի պատճառը, մեր կարծիքով, միջազգային ճնշումն է»,- նկատեց նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, որ միջազգային ճնշման ակնհայտ օրինակ է 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին ԵԽԽՎ պաշտոնական կայքում Պրեսկոտտի եւ Կոլոմբյեի զեկույցի հրապարակումը: «Միջազգային հանրության կողմից Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների արծարծումը փոխեցին ՀՀ ղեկավարության դիրքորոշումը Արձանագրությունների վավերացման նկատմամբ»,- պարզաբանեց պատգամավորը: «Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |