ՀՀԿ-ն Հայաստանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցն անկողմնակալ չի համարում

PanARMENIAN.Net - Freedom House հայտնի ամերիկյան կազմակերպության վերջին զեկույցն այն մասին, որ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում ոչ մի դրական տեղաշարժ չկա, անընդունելի է ինձ համար: Եւ ես այդ զեկույցն անկողմնակալ չեմ համարում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Շարմազանովի խոսքով, այնպիսի կազմակերպություն, ինչպիսին Freedom House-ն է, որը ժամանակին պաշտպանում էր ԱՄՆ ռազմական ներխուժումը Վիետնամ, չի կարող անկողմնակալ զեկույց գրել: «Ես համաձայն չեմ այն մտքին, որ Հայաստանում ամեն ինչ կատարյալ է, բայց եւ համաձայն չեմ մեր երկրի մասին Freedom House-ի գնահատականի հետ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:



Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:



Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:



2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---