Ստամբուլը պաշտոնապես դարձավ «Եվրոպական մշակույթի մայրաքաղաք - 2010»

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Ստամբուլը պաշտոնապես դարձավ «Եվրոպական մշակույթի մայրաքաղաք - 2010»: Halic Congress Center -ում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ եվրոպական 20 երկրնրի մշակույթի նախարարներ: Հունվարի 17-ին տեղի կունենա համերգ` թուրք արտիստների կատարմամբ, հաղորդում է World Bulletin -ը:

Ստամբուլը (Կոստանդնուպոլիս) 330-395 թթ. Հռոմեական կայսրության մայրաքաղաքան էր, 395-1204 թթ. եւ 1261-1453 թթ. Բյուզանդիա կամ Արեւելահռոմեական կայսրություն էր դարձել, 1204-1261թթ.` Լատինական կայսրություն էր եւ 1453-1922 թթ.` Օսմանյան կայսրություն: Բյուզանդական Կոստանդնուպոլիսը գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծում, քրիստոնեական կայսրության մայրաքաղաքն էր դարձել` ժառանգորդը հին Հռոմի եւ հին Հունաստանի: Միջնադարում Կոստանդնուպոլիսը Եվրոպայի ամենամեծ ու ամենահարուստ քաղաքն էր` «Քաղաքների թագուհին»: Կոստանդնուպոլսում է գտնվել ու գտնվում ուղղափառ եկեղեցիների հոգեւոր առաջնորդարանը: 1930 թ. Կոստանդնուպոլիսը վերանվանվել է Ստամբուլ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---