Զբոսաշրջիկներն Ուկրաինա ավելի շատ են գնում, քան Թուրքիա

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վստահ է, որ Ուկրաինայում կզարգանա զբոսաշրջությունը: Այս մասին նա հայտնել է` ելույթ ունենալով հեռուստաալիքներից մեկով: Նախագահի խոսքերի համաձայն, անցած տարի Ուկրաինա են այցելել 23 մլն մարդ, իսկ Թուրքիա են մեկնել 21 մլն:

«Այսպիսի բան մեզ մոտ դեռեւս չէր եղել: 2005 թ. սկսած, երբ ես Եվրամիության երկրների քաղաքացիների համար վերացրեցի մուտքի թույլտվության դրությունը, դրանով Ուկրաինան բացվեց աշխարհի ժողովուրդների համար: Զբոսաշրջիկները Ուկրաինայում չորս անգամ ավելի քիչ են ծախսում, քան Թուրքիայում», - ընդգծել է Վ.Յուշչենկոն, հաղորդում է Analitika.at.ua:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---