ՀՀ նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ներկայում առկա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:



ԵԱՀԿ Մինսկի խումբ - 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԿ երկրների նախարարների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում հրավիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողով: Մինսկի համաժողովին նախապատրաստական գործընթացի մեջ ներգրավվել էին` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է լուծել ղարաբաղյան հակամարտության հարցը: 1933 թ. Մինսկի խումբը առաջարկել է հակամարտության նախագիծ, սակայն այն չի ընդունել ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը: ԵԱՀԿ համանախագահող երկրներն են` Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ:



Ղարաբաղյան հակամարտությունը նոր ուժով սկիզբ առավ 1988 թ.: Լեռնային Ղարաբաղի 80 տոկոս կազմող հայ ազգաբնակչությունը պահանջում էր վերամիավորվել հայրենիքին` Հայաստանին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---