Փարիզում ցուցադրվեց «Հրանտ Դինքի սպանությունը» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Փարիզի ,Entrepotե կինոթատրոնում ցուցադրվել է «Հրանտ Դինքի սպանությունը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Թուրքական Հուրիեթ թերթը գրում է, որ ֆիլմը ցուցադրվելու է նաեւ Երեւանում եւ Ստամբուլում:



«2004 թ. ես հանդիպեցի Հրանտ Դինքի հետ, որպեսզի համատեղ ֆիլմ ստեղծենք: Բայց նախագծի իրականացումը ձգձգվեց իմ կնոջ մահվան պատճառով, որին հետեւեց Դինքի սպանությունը: Արդյունքում «Հայաստան-Թուրքիա» վավերագրական ֆիլմի նախագիծը վերափոխվեց ու դարձավ «Հրանտ Դինքի սպանությունը», - ասել է ֆիլմի պրոդյուսեր Օսման Օքանը:



Հրանտ Դինքը Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիրն էր, որին թերթի խմբագրության շենքի առջեւ սպանեցին 2007 թ. հունվարի 19-ին: Երկու տարի շարունակվող դատաքննությունից հետո սպանության մեջ մեղադրվող որեւէ մեկը չի դատապարտվել: Այդ գործի նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես Դինքի սպանության մեջ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության անդամների մասնակցությունը: Հրանտ Դինքին սպանողը 18-ամյա Օգյուն Սամասթն է: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ սպանության պատվերը միանգամայն այլ մարդ է ի կատար ածել: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ում նույնպես բազմիցս ահաբեկել են, որ հաշվեհարդար կտեսնեն: Փ.Շ.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---