4 փետրվարի 2002 - 22:47 AMT
ԱՄՆ-Ի ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Ազգությամբ հայ ամերիկացի բարեգործներ Ռալֆ եւ Սավի Թուֆենկյանները կհովանավորեն Ստեփանակերտի դպրոցներում աշակերտներին ինֆորմատիկայի դասավանդման ծրագրի իրականացումը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ծրագիրը կընդգրկի 33 խմբերի բաժանված 700 դպրոցականների: Ակադեմիական դասընթացն իր մեջ ներառում է տրամաբանության, սարքավորումների կառուցվածքների, ծրագրավորման պարապմունքներ, MS-DOS, MS Windows, MS Office ծրագիրների ուսումնասիրում եւ ինտերնետից օգտվել: Հովանավորների փողերով ձեռք կբերվեն անհրաժեշտ սարքավորումներ: Դպրոցները պատասխանատու են գիտատեխնիկական բազայի եւ ուսուցանող անձնակազմի ապահովման համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: