18 հունվարի 2010 - 13:53 AMT
Տիգրան Սարգսյանը երկրորդ հայ քաղաքական գործիչն է, որը ինտերնետում բլոգ է բացել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրորդ հայ քաղաքական գործիչն է, որը ինտերնետում բլոգ է բացել: Տիգրան Սարգսյանի http://tigransargsyan.livejournal.com/ հասցեում գտնվող բլոգում, կա դեռ միայն մեկ գրառում, որը նա արել է հունվարի 14 երեկոյան.

«Անկեղծ ասած` ինձ համար կար-որ է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում:

Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի եւ գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից:

Կարծում եմ` շատ կարեւոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները:

Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից:

Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ:

Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»: