Դարչինյան-Մարտինես մենամարտը տեղի չի ունենա Ֆինանսական խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է boxingsceane.com-ը, WBC եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոններ Վիկ Դարչինյանը եւ ամերիկացի Ռաուլ Մարտինեսի միջեւ մենամարտը տեղի չի ունենա; Կողմերը չկարողացան լուծել ֆինանսական հարցերը: Մարտինեսը պահանջում էր 100.000 դոլար, իսկ Վիկ Դարչինյանը պրոմոուտեր Հարի Շոուն պատրաստ էր վճարել միայն 70.000:



Այժմ Շոուն փնտրում է նոր հակառակորդ Դարչինյանի համար: Հայ բռնցքամարտիկի թիմը մտադիր է առաջին մենամարտը անցկացնել մարտին, ինչպես եւ նախատեսված էր:



Վախթանգ (Վիկ) Դարչինյան-ը` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս 2 գերթեթեւ կարգում: Աշխարհի չեմպիոն է գերթեթեւ քաշային կարգում (IBF վարկածով, 2004-2007): Պրոֆեսիոնալ բոքսում Դարչինյանը առաջին անգամ հանդես եկավ 2000 թ-ն Ավստրալիայի դրոշի տակ: 2009 թ-ց ներկայացնում է Հայաստանը: Անցկացրել է 36 մենամարտ; 34-մ հաղթել է (27 նոքաուտ), եւ պարտվել 2-մ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---