Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան առջեւ, ի հիշատակ Հրանտ Դինքի, տեղի կունենա ցույց

PanARMENIAN.Net - Hrant Dink Society կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջեւ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի տեղի կունենա ցույց: Դինքը 2007 թ. հունվարի 19-ին խմբագրության շենքի առջեւ զոհվեց մարդասպանի գնդակից: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա', դեմհանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ պլակատներ:



Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում» վերնագրված միջոցառում տեղի կունենա: Միջոցառման շրջանակներում հանդես կգա թուրքական ընկերակցության հիմնադիրներից մեկը` հրատարակիչ Ռաջիփ Զարաքօլուն:



Հրանտ Դինքը Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիրն էր, որին 2007 թ. հունվարի 19-ին սպանեց թուրք մարդասպանը` խմբագրության շենքի առջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---