19 հունվարի 2010 - 11:44 AMT
2009թ.-ին «Յունիստրիմ»-ը Հայաստանում արձանագրել է 551 մլն դոլարի շրջանառություն
2009թ.-ին «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանումարձանագրել է 551 մլն դոլարի շրջանառություն, ինչը կազմում է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի կեսից ավելին: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 712,4 հազարը: Ինչպես նշեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման եւ հսկողության վարչության պետ Նատալյա Տեր-Գեւորգյանը, «Յունիբանկ»-ում ներդրման հենց առաջին տարվանից «Յունիստրիմ» համակարգը բնակչության կողմից մեծ պահանջարկ վայելեց: «Համակարգի նկատմամբ պահանջարկը հիմնականում պայմանավորված է ցածր միջնորդավճարներով` 1.1 %-ից սկսած, եւ փոխանցման արագությամբ: Դրամական փոխանցումը կատարելուց 10-15 րոպե հետո այն արդեն հասանելի է փոխանցումը ստացող կողմի համար: Մեր հաճախորդները գոհունակություն են հայտնում նաեւ փոխանցմանձեւակերպման պարզությունից. նախ «Յունիբանկ»-ը չի պահանջում բանկային հաշվի բացում, երկրորդը` փաստաթղթերը հաճախորդի փոխարեն լրացնում է սպասարկող անձը» -, ասում է Նատալյա Տեր-Գ-որգյանը:

«Յունիստրիմ» համակարգի միջոցով կարելի է կատարել նաեւ վարկի մարումներ եւվճարումներ ներկրվող ապրանքների ուկոմունալ ծառայությունների դիմաց: Համակարգի հաճախորդները կարող են դրամական փոխանցումների միջոցով համալրելկուտակային ավանդը կամ բանկային այլ հաշիվները ցանկացած արժույթով, այդ թվում`ARCA UNISTREAMքարտի հաշիվը:«Յունիբանկ»-ը «Յունիստրիմ» համակարգից օգտվող հաճախորդներին հնարավորություն է տալիս նաեւ արտոնյալ պայմաններով ձ-ակերպել U-Stream օվերդրաֆտներ:

Նշենք, որ 2009թ.-ի արդյունքներով, ավանդույթի համաձայն, «Յունիբանկ»-ը «Յունիստրիմ»դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդներին հանձնեց հուշանվերներ: Բանկից նվերներ ստացան այն բոլոր հաճախորդները, ովքեր տարվա ընթացքում ոչ պակաս քան 20 անգամ «Յունիստրիմ» համակարգի միջոցով ստացել կամ ուղարկել են դրամական փոխանցումներ:

«Յունիստրիմ» համակարգի ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունկարելի է ստանալ զանգահարելով «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով: