19 հունվարի 2010 - 12:39 AMT
Հունաստանի վարչապետը Էրդողանին հրավիրել է Աթենք
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն մտադիր է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին Աթենք հրավիրել, որպեսզի քննարկի նրա հետ մի շարք հարցեր, մասնավորապես` Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցը եւ Կիպրոսի խնդիրը: «Ես հրավիրել եմ պ-ն Էրդողանին Աթենք այցելել: Ամսաթիվը դեռ հայտնի չէ», - հայտարարել է Պապանդրեուն Աթենքում Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ հանդիպումից հետո: Նա նաեւ նշել է, որ բանակցությունների կենտրոնական թեման կլինի Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցը: «Դրա հետ մենք շաղկապում ենք ԵՄ-ի առաջ Թուրքիայի մի շարք պարտավորությունները` Կիպրոսի հետ հարաբերությունների բարելավումը եւ Կիպրոսի խնդրի լուծումը: Մենք չենք մոռացել եւ բոլորին հիշեցնում ենք, որ Կիպրոսի խնդիրը` ռազմական օկուպացիա է եւ ներխուժում է Թուրքիայի կողմից», - ընդգծել է Հունաստանի վարչապետը:

Թուրքիան սկսել է ԵՄ-ն անդամակցելու բանակցությունները 2005 թ-ն: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:

1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:

1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:
2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:

Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը:

«Կիպրոսի խնդրի» սկիզբը համարվում է 1974 թ-ը, երբ թուրքական ղեկավարությունը որոշում կայացրեց 40 հազարանոց զորակազմով ներխուժել կղզի, որի 37% հետագայում անցավ Թուրքիայի վերահսկողության տակ: Սակայն խնդրի իրական տարեթիվը անհրաժեշտ է համարել 1956 թ-ը, որը առաջացավ այն ժամանակ երբ Թուրքիան մեղադրեց հունական կառավարությանը կղզին Հունաստանին միացնելու փորձերի մեջ:

1958 թ-ն Կիպրոսում հակամարտության սկզբի կապակցությամբ, որը այն ժամանակ գտնվում էր Միացյալ Թագավորության տիրապետության տակ, ԱՄՆ-ն առաջարկեց բանակցություններ անցկացնել, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այդ բանակցությունների արդյունքում ստորագրվեցին «1959 Ցյուրիխի եւ Լոնդոնի» համաձայնագրերը: Պետք է նշել, որ փաստաթղթի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ «Կիպրոսին անկախություն տրամադրելու» հետ մեկ տեղ, Մեծ Բրիտանիան պահպանեց կղզիում իր ռազմակայանները, ջրերային եւ օդային տարածքի ռազմական նպատակներով օգտագործման իրավունքները, եւ Կիպրոսի Հանրապետության ներքին գործերին երաշխավոր երկրների (Մեծ Բրիտանիա, Հունաստան, Թուրքիա) կողմից միջամտելու իրավունքները:

1960 թ-ն, «1956 Ցյուրիխի եւ Լոնդոնի» համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո, Կիպրոսի հանրապետությունը անկախացավ Մեծ Բրիտանիայից, սակայն երկու կողմերն էլ` ինչպես հունականը, այնպես էլ թուրքականը չէին բավարարված պայմանագրի պայմաններով:

1975 թ-ն ըստ խաղաղ համաձայնագրի, ստեղծվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը Կիպրոսի պետության մասն էր կազմում: Դրա հետ մեկ տեղ, Կիպրոսի ԵՄ-ն անդամակցելու հայտը բավարարվեց 2002 թ-ն:

2003 թ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կողմից Կիպրոսի խնդրի կարգավորման ներկայացված նախագիծը (Աննանի նախագիծ), ըստ էության խնդրի կարգավորման միակ լուրջ փորձն է: Տվյալ նախագիծը իրականում նախատեսում էր համադաշնային հանրապետության ստեղծում, որը կազմված կլիներ երկու իրավահավասար Հունական եւ Թուրքական պետություններից: Պետությունները կունենային ինքնուրույն խորհրդարան եւ երկու պալատից կազմված օրենսդիր մարմին: Ավելին, Թուրքիան իրավունք ստացավ պահպանել կղզում իր զորակազմը, եւ նախատեսվում էր իրավաբանական ուժ տալ ՀԿՀԹ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագրերին, որոնք երկու կողմերին թույլ էին տալիս օգտագործել կղզու ողջ ծովային եւ օդային տարածքները: Սակայն 2004 թ-ի ապրիլի 24-ն կայացած հանրաքվեին, Կիպրոսի հունական բնակչությունը 76% ձայնով մերժել է Աննանի նախագիծը, իսկ թուրքական բնակչության մասը 67% ձայնով կողմ էր քվեարկել: Այդպիսով, հունական մասը դարձավ ԵՄ-ն լիարժեք անդամ, իսկ կղզու հյուսիսային մասի կարգավիճակը մինչ օրս չլուծված է մնում:

Ներկա փուլում «Կիպրոսի խնդիրը» դիտարկվում է որպես գլխավոր խոչընդոտներից մեկը Թուրքիայի ԵՄ-ն անդամակցելու հարցում: Համաձայն միջազգային փորձագետների գնահատականների առանց Կիպրոսի խնդրի լուծման եվրաինտեգրման գործընթացը կանխավ դատապարտված է ձախողման: