2 փետրվարի 2002 - 19:29 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒՄԳԱԻԹՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Թուրան» գործակալությունը, մինչեւ փետրվարի 20-ը Ադրբեջանի միլի մեջլիսը կանցկացնի հատուկ նիստ` նպատակ ունենալով «քննարկել եւ գնահատական տալ 1988 թվականի Սումգաիթյան իրադարձություններին»: Նշվում է, որ նիստին կհրավիրվեն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչներ: Պատգամավոր Ֆազիլ Ահամալին առաջարկել է նաեւ նիստ անցկացնել Խոջալույում տեղ գտած ողբերգության տասնամյակի կապակցությամբ: 1988 թվականի փետրվարին տեղ գտած իրադարձության վերաբերյալ «Թուրան» գործակալության կողմից ներկայացված տեղեկանքում ասվում է. «Սումգաիթում զանգվածային անկարգությունների եւ ջարդի հետեւանքում սպանվել են քաղաքի 26 հայ բնակիչ: Տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, հարյուրավոր բնակարաններ եւ հասարակական օբյեկտներ հրդեհվել են եւ թալանվել: Խորհրդային բանակի ստորաբաժանումների քաղաք մտնելիս զոհվել են վեց ադրբեջանցի»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: