20 հունվարի 2010 - 13:41 AMT
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում ավելի շուտ հակված է հետընթացի քան առաջընթացի
Freedom House-ի զեկույցը մեկնաբանելուց առաջ, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով Freedom House-ի վերջին զեկույցը այն մասին, որ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանում չի արձանագրվել ոչ մի դրական տեղաշարժ: Նրա խոսքերով, պետք է ընդունել այն, որ նշված ոլորտներում Հայաստանը ունեցել է ոչ թե առաջընթաց, այլ նույնիսկ հետընթաց: Ընդ որում նա անդրադարձավ ՀՀ ԱԺ պատգամավորի վերջին ընտրություններին, ասելով, որ թիվ 10 ընտրատեղամասում բռնությունը ցուցադրական էր: «Հենց այդ մեզ պետք է անհանգստացնի ամենից շատ: Մենք պետք է ավելի ակտիվ պաշտպանենք մեր քաղաքական իրավունքները, մասնավորապես ընտրական իրավունքը եւ խոսքի ազատությունը», - ասել է նա:

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:

2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:

Freedom House-ը ոչ կառավարական կազմակերպությունը: Նստավայրը գտնվում է Վաշինգտոնում: Նրա բյուջեն 66%-վ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Հիմնադրվել է 1941 թ-ն: Կազմակերպությունը հայտնի է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ուսումնասիրություններով(1978): Իր վարկանիշները ձեւավորում է փորձագետների հարցումների արդյունքների հիման վրա: Հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եւ Միջազգային զարգացման վարչության (USAID US Agency for International Development) , եւ մի շարք միջազգային հիմնադրամների ու կառավարությունների կողմից: Ընդունում է մասնավոր նվիրատվություններ:

Freedom House-ի ղեկավարն Ուիլյամ Ջ. Տաֆտ IV-ն է: Մասնագետների գնահատականներով այն ԱՄՆ-ում բավական ազդեցիկ կազմակերպություն է, որը սատարում է արեւելամետ ուժերին ողջ հետխորհրդային տարածքում: