20 հունվարի 2010 - 14:28 AMT
Հայաստանի նախարարները սկսել են ներկայացնել հաշվետվությունները կառավարությունում
Հայաստանի կառավարությունում 2010 թ-ի հունվարի 20-ն սկսվել են նախարարների 2009 թ-ի հաշվետվությունների քննարկումները:

Բացելով քննարկումները, վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ նախարարների եւ ՀՀ կառավարությանը կից մարմինների ղեկավարների զեկույցներում շեշտը դրվելու է երկու ուղղությունների վրա: Առաջինը` կնշվեն նրանց գործունեության հիմնական բացթողումները եւ այն խնդիրները, որոնք խոչընդոտեցին նախանշված բարեփոխումների իրականացմանը, եւ ազդեցին երկրի տնտեսական աճի ցուցանիշի վրա: Ելնելով դրանից, կնախանշվեն այն խնդիրները, որոնք առաջնային կլինեն 2010 թ-ն: Այդ կապակցությամբ նա նաեւ ավելացրեց, որ ներկայացված հաշվետվությունները թույլ կտան որոշել, թե ինչպիսի դրական արդյունքներ են գրանցվել ակտուալ խնդիրների վերաբերյալ տարվա ընթացքում: