1 փետրվարի 2002 - 22:29 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏ
Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ` սույն թվականի մարտին ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի նիստ անցկացնելու վերաբերյալ,որի մանդատի շրջանակներում է գործում Մինսկի խումբը: Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկում է այդ հանդիպումը անցկացնել Բաքվում, թեեւ սկզբունքորեն համաձայն է նաեւ Վիեննայի: Ադրբեջանի առաջնորդները ենթադրում են, որ Կոնֆերանսի տասնմեկ անդմ-պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում կամփոփվեն Մինսկի խմբի տասնամյա գործունեության արդյունքները եւ կնախանշվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ուղղությունները: Բաքվի նախաձեռնության նկատմամբ ԵԱՀԿ ղեկավարության վերաբերմունքը դեռեւս հայտնի չէ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: