Կիրո Մանոյան. Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումը մոտ ժամանակներս քիչ հավանական է

PanARMENIAN.Net - «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մոտ ժամանակներս քիչ հավանական է համարում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումը:



«Եթե Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը երրորդական հարց է դարձել, քանի որ Անկարան մի շարք այլ խնդիրներ ունի, ապա ես գտնում եմ, որ Հայաստանի նախագահը գիտակցում է, որ վերջ կդնի Հայաստանի քաղաքական կյանքին, եթե նման քայլի գնա Ղարաբաղի հարցում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Կիրո Մանոյանը:



Նրա կարծիքով, այսօր նման հավանականությունը մեծ չէ, քանի որ Բաքուն չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ու քանի դեռ Բաքուն չի խոսում Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի մասին, Հայաստանի նախագահը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրի:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Հայ դատը (Հայկական հարց) հայերի քաղաքական պատմության, ազգային-ազատագրական շարժման բոլոր խնդիրների ամբողջականությունն է, որոնք սկիզբ են առել XIX դարի երկրորդ կեսից, եւ նպատակ ունի վերականգնել անկախ հայկական պետականությունն իր պատմական հայրենիքում եւ ամբողջ աշխարհի հայերի միավորումը:



Հայ դատն ունի հետեւյալ ասպեկտները` քաղաքական, տարածքային, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական, ազգագրական, իրավաբանական, գիտական, պատմամշակութաբանական, բարոյահոգեբանական:



Հայ դատի ամենահայտնի բաղադրիչն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից:



Հայ դատի բաժանմունքներ կան աշխարհի բոլոր հայկական համայնքներում: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավարն է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---