Դենիզ Բայկալ. Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ստորագրված Արձանագրությունների վավերացումը ձախողվեց

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ստորագրված Արձանագրությունների վավերացումը ձախողվեց եւ դա պարզ էր հենց սկզբից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիամդիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Դենիզ Բայկալը:



Ըստ նրա, նույնիսկ եթե ՀՀ ՍԴ-ն նման որոշում չկայացներ, Արձանագրությունները միեւնույն է, չէին վավերացվի թուրքական խորհրդարանում:



«ԱԶԿ գլխավորած կառավարությունը պետք է կանխատեսեր այդ ամենը, նման «անվայել» Արձանագրություններ ստորագրելուց առաջ»,-ասել է նա, գրում է «Հյուրիեթը»:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---